Այլ իրավիճակում ես կուրախանայի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» » հայտարարությունից: Հիմա սա ինձ չի ուրախացնում, որովհետև եթե էս հայտարարությունը դնում ենք Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, հակամարտության կողմերի և միջնորդների հայտարարությունների կողքին, ապա մենք բացահայտ կերպով թշնամուն նվիրում ենք հայկական կողմից հնչող «սպառնալիքներ» և ՀՀ կողմից «բանակցությունները տապալելու» թեզ՝ ռազմական նոր գործողությունները լեգիտիմացնելու հնարավորություն տալով թշնամուն: Նախարարի հայտարարությունը լավ շեշտադրումներ ունի, բայց այն կա՛մ ժամանակավրեպ ա, կա՛մ շատ մոտ ապագայում շփման գծում իրավիճակը նոր զարգացումներ ա ստանալու:
Էլի՛ եմ ասում՝ մենք թուլանալու, զգոնությունը կորցնելու իրավունք չունենք, որովհետև պատերազմը չի ավարտվել: Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի՛ր պատերազմի: Վե՛րջ: Սա ա էն պարզ ճշմարտությունն ու սկզբունքը, որով պիտի շարժվենք բոլորս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: