Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ, տվյալ դեպքում՝ նույնիսկ պատրաստված, կիրթ, քաղաքականապես ակտիվ մարդիկ որպես կանոն չեն հասկանում կամ վատ են հասկանում, թե ինչ բան է քաղաքական խոսքը, ինչ յուրահատկություններ ունի դա, ինչի համար է դա:
Այս կամ այն քաղաքական հայտարարությունը քննարկում են գաղափարական, աշխարհայացքային, բացարձակ ելակետից՝ ընդհանրապես ճիշտ է դա թե սխալ:
Բայց քաղաքական խոսքը կապ չունի բացարձակի հետ, այլ իրավիճակային է, կոնտեքստուալ է, հարաբերական է: Այսինքն՝ դրա իմաստը կարելի է հասկանալ և գնահատել միայն տվյալ կոնկրետ իրավիճակում, տվյալ կոնտեքստում, որից դուրս դա որպես քաղաքական ոչ մի իմաստ չունի:
Թարմ օրինակը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարությունն է՝ "պատերազմի դիմաց տարածքներ" բանաձևի մասին: Նստել քննարկել, թե որքանով է դա ճիշտ ընդհանրապես, բացարձակ ինչ որ սկբուքնների, գաղափարական դրույթների և էլի նման բաների տեսակետից, ոչ մի տեղ տանող ճամփա է:
Քաղաքական նման պաշտոն զաբղեցնող մարդու խոսքը, կարող է վերլուծվել և գնահատվել՝ որպես ճիշտ կամ սխալ միայն քաղաքական կոնկրետ կոնտեքստում՝ դա արվել է երեկվա Նիկոլ-Ալիև հանդիպումից մեկ օր անց: Պարզ է, որ չի կարող արված լինել հենց այնպես, որպես անձնական նախաձեռնություն: Պարզ է, որ ինչ որ քաղաքականության մաս է: Թե ինչ սա է պետք հասկանալ: Որովհետև այդ խոսքի միակ իմաստն այդտեղ կարող է լինել:
Ես պատրաստի պատասխան չունեմ: Պարզապես ճամփան եմ նշում: Կարծում եմ՝ հասկանալի է ասածս:
Ինչու է այսինչ խոսքն ասել այս ինչ քաղաքական սյւոժի շրջանակներում այս ինչ դիրք ունեցողի կողմից: Սա է միակ բանալին քաղաքական իմաստի: Եվ ոչ մի ընդհանրապես ճիշտ կամ սխալ: