Բրիտանական կինոյի և հեռուստատեսության արվեստի ակադեմիան հրապարակել է 2019 թ. BAFTA մրցանակի թեկնածուների ցուցակը: Անվանակարգերի թվով առաջատարը եղել է «Եվային սպանելով» սերիալը:

Հեռուստաշոուի հիմքում Լյուք Ջենինգսի վեպերն են։ Այն առաջադրվել է 14 անվանակարգերում, որոնց թվում են՝ Լավագույն դրամատիկական սերիալ Լավագույն դերասանուհի, Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, Երկրորդ պլանի լավագույն դերասան և այլ անվանակարգեր։

Անվանակարգերի թվով երկրորդ տեղում ամերիկյան «Արտակարգ անգլիական սկանդալ» սերիալն է՝ 12 անվանակարգ։ Լավագույն մինի սերիալ անվանակարգում ներկայացված են «Արտակարգ անգլիական սկանդալ»-ը, «Քիրի»-ն, «Պատրիկ Մելրոուզ»-ը և «Միսիս Ուիլսոն»-ը։

Արարողությունը կկայանա Լոնդոնում մայիսի 12-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել