Սիրելի բարեկամներ,

ՀՀԿ-ի իմ անդամակցությունը դադարեցնելու հետ կապված այս օրերին տարատեսակ մեկնաբանություններ նետվեցին ասպարեզ։ Կցանկանայի հետագայում սպեկուլյացիաներից խուսափելու համար տեղեկացնել բոլորին.

1. ՀՀԿ իմ անդամակցության դադարեցումը որևէ կերպ պետք չէ կապել ո՛չ քաղաքական զարգացումների և ոչ էլ պետական համակարգ հետ վերադառնալու ենթադրյալ առաջարկների հետ:
2. Ես նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո համագործակցում եմ միջազգային ֆինանսական կառույցների հետ և հանդես եմ գալիս որպես միջազգային փորձագետ պետական ֆինանսների կառավարման գծով:
3. Միջազգային ֆինանսական կառույցների կանոնների համաձայն (Code of Conduct և Code of Ethics)՝ ինձ թույլատրված չէ պայմանագրի գործունեության ընթացքում և դրա ավարտից հետո առնվազն 1 տարի (սառեցման ժամանակահատված - cooling period) որևէ կերպ ներգրավվել քաղաքականության մեջ՝ բացի մասնագիտական գործունեությունից: 

ՀԳ. Պետական հատվածում իմ գործունեության ընթացքում երբեք դուրս չեմ եկել մասնագիտական շրջանակներից, իսկ այլ հարթություններում ազնիվ մարդկային հարաբերությունները եղել և լինելու են ինձ համար գերակա: Մնացեք խաղաղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել