Դատելով ԵԱՀԿ ՄԽ և ՀՀ կառավարության տարածած հայտարարություններից ու Ալիևի մեկնաբանություններից՝ մեր սպասելիքները չեն արդարացել։ Լավ չէ։
Հուսով եմ՝ մերոնք շատ ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրեն էն հարցերի շուրջ, որոնք շատերիս հետաքրքրում են։
ՀԳ. Հատուկ ավելացնեմ, որ Փաշինյանի մեկնաբանություններում դրական կետեր էլ կան, մասնավորապես՝ սահմանային լարվածության նվազեցման, մարդասիրական քայլերի իրականացման ևն, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնք առայժմ իրենցից բան չեն ներկայացնում, իսկ սահմանային լարվածության նվազեցման համար գոյություն ունեին անվտանգության մեխանիզմներ ներդնելու մասին պայմանավորվածություններ, որոնց մասին որևէ տող անգամ չկար ո՛չ հայտարարություններում, ո՛չ մեկնաբանություններում։ Բանակցային ֆորմատի թեման էլ էս փուլում, կարծես, ջրվեց։ Ըստ էության՝ հիմնական արդյունքը կանխատեսվող մարտական նոր գործողությունները, էսպես ասած, հետաձգելն էր ու բանակցելու նոր մինի թեմաներ ստանալը (կապի միջոց, մարդասիրական համագործակցություն ևն)։ Այ, Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, թե բանակցությունները շարժվում են բուն առարկայի շուրջ ծավալվելու ուղղությամբ, մտահոգիչ են։