Տարիքի հետ շատ կանայք իրենց գաղտնիքներն են ձեռք բերում, որոնք օգնում են ավելի երիտասարդ երևալ։ 5, 10, 15 տարի երիտասարդ երևալ կարելի է փոքրիկ խորամանկությունների միջոցով, սակայն կան նաև այնպիսի կանայք, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է։ Օրինակ՝ Շերը. նայելով նրան՝ անհնար է պատկերացնել, որ այս գեղեցկուհին արդեն 70-ն անց է։ Իսկ որն է Շերի գաղտնիքը։

Լեգենդար երգչուհին և դերասանուհին ոչ թե պարզապես լավ տեսք ունի, նա նաև ֆիզիկական լավ վիճակում է գտնվում։

Առողջ, ակտիվ ապրելակերպը միշտ երգչուհու լավագույն «սովորություններից» է էղել։ 2010 թվականին E!News պարբերականին տված հարցազրույցում նա պատմել է, որ մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությանը սովոր է եղել դեռ երիտասարդ տարիներին, իսկ 60–ի սահմանն անցնելուց հետո սկսել է սերֆինգ սովորել և տարվել է թենիսով։ Հիմա իր մարզիչի հետ նա շաբաթական հինգ անգամ պարապում է։

Տարիների ընթացքում դերասանուհին իր սննդի սեփական համակարգն է մշակել։ 1991 թվականին հրապարակված Cher Forever Fit: The Lifetime Plan for Health, Fitness, and Beauty գրքում 45–ամյա Շերը կիսվել է իր սլացիկության և գեղեցկության մի քանի գաղտնիքներով։

Երգչուհու սննդակարգի հիմքում տարիներ շարունակ եղել են այնպիսի մթերքներ, որոնք կարող են մեծ քանակությամբ էներգիա տալ, սակայն չծանրաբեռնել օրգանիզմը։ Շերի սննդակարգը նմանություն ունի բուսակերության հետ։ Նա չի օգտագործել կենդանական սնունդ և նաև ճարպերով հարուստ մթերքներ, որոնք կարող էին «վատ» խոլեստերինի առաջացման պատճառ դառնալ։ Հիմնական արգելքների շարքում են աղը, շաքարը, քաղցրը, հացը, թխվածքները, սերմերը, ընդեղենն ու ավոկադոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել