168.am-ը գրում է.

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի վավերացման և կիրառման արդյունքում Հայաստան կարող է ներմուծվել ցածր մաքսատուրքերով, ԵԱՏՄ տեխկանոնակարգին համապատասխանող դիզվառելիք: Այս մասին Ազգային ժողովում համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այս համաձայնագրի շրջանակում արդյոք Հայաստանը կարող է վառելիք ներկրել, կարող են արդյոք տնտեսվարողները օգտվել համաձայնագրից ու էժան դիզվառելիք ներկրել հանրապետությունում:

Ալբերտ Բաբայանը նշեց, որ ցանկերում կա դիզվառելիքը: «Իրանական կողմին տրված է ԵԱՏՄ երկրներ դիզվառելիքի արտահանման համար արտոնությունը` մաքսատուրքի զեղչված դրույքաչափը: Այն 5-ից դարձել է 2.5 տոկոս: Սակայն  պետք է հաշվի առնելով, որ ՀՀ-ում գործում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, որը կիրառում է սահմանափակումներ` թե դիզելային վառելիքի, թե բենզինի նկատմամբ»,-նշեց փոխնախարարը:

Նա նշեց, որ եթե Իրանում լինեն այնպիսի դիզելային վառելիքի պաշարներ, որոնք կբավարարեն որակական չափանիշներով ԵԱՏՄ տեխկանոնակարգին, որը գործում է Հայաստանում, ապա, իհարկե, ոչ մի սահմանափակում չկա, որ այդ դիզվառելիքը ներկրվի Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել