
Panorama.am-ը գրում է.
ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով խնդրում և պահանջում են կանխել ԿԱԻ-ի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված, դեռևս լիովին չնախապատրաստված որոշումների կայացումը։
«Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավատալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:
Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման վրա ԿԱԻ-ի բոլոր աշխատակիցները ծանուցում են ստացել այն մասին, որ մարտի 31-ից կարող են լուծվել նրանց աշխատանքային պայմանագրերը:
Այդ որոշման համար իբրև հիմք է ընդունվել այն, որ նախատեսվում է 2019 թ-ին որոշակի միջոցառումներ «իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցում»: Թվում է, թե առողջ բանականությունը հուշում էր, որ այդ որոշմանը հաջորդելու էին համապատասխան մրցույթների հայտարարումն ու անցկացումը, որոնց արդյունքում որոշակիություն կստանար ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցման չափը, այնուհետև դրա հիման վրա կվերանայվեր ԿԱԻ-ի հաստիքացուցակը, քայլեր կձեռնարկվեին նոր հաստիքցուցակից բխող կրճատումների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրի համար պարզ լիներ աշխատանքային պայմանագրի շարունակման կամ լուծման հարցը:
Սակայն, ոչ միայն այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարվեց, այլև իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ԿԳՆ-ն ս/թ փետրվարին իր պաշտոնական կայքում անսպասելի հայտարարություն տարածեց այն մասին, որ ԿԱԻ-ին՝ որպես ՓԲԸ, լուծարվելու է, և այնուհետև ստեղծվելու է կրթու-թյան ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Այս հայտարարությունն ավելի ընդլայնեց անորոշությունների շրջանակը, և մեծ հնչեղություն ստացան բազմաթիվ կասկածներ, հարցեր ու տագնապներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ