
«Հետքը» մի հետաքննական հոդված էր հրապարկել ու լույս սփռել Նիկոլի եղբորորդի Սիփանիկի ճակատագրի վրա՝ ՔՊ-ական, որ մի քանի տարի առաջ հաջողությամբ անհետացավ Հայաստանից՝ իր մեջ հանկարծակի բացահայտելով բիզնես տաղանդներ: Եվ ահա պարզվել է, որ Սիփանիկը չափազանց հաջողակ բիզնեսմենի է վերածվել Ուկրաինայում. նոր բիզնես է սկսել այնտեղ,անշարժ գույք ձեռք բերել, զարգացրել եղածն ու մուլտիմիլիոնատեր դարձել. փայտի գործ է անում, մեքենաների սպասարկման ու նորոգման բիզնես է սկսել և այլն:
Այստեղ, իհարկե, հարց կառաջանա՝ ի՞նչ է եղել որ, հո ՀՀ բյուջեի հաշվին չի հարստացել կամ չարաշահել հոպարի անունն ու ազդեցությունը: Եթե հոպարը, կոռուպցիան ու զարտռուղի ճանապարհներով ձեռք բերված փողերը կապ չունեն այս ամենի հետ, բա ինչո՞ւ Սիփանիկի մոտ ավելի վաղ չէր բացահայտվում գործարարի տաղանդը,ինչու Ուկրաինան չէր բացում նրա առաջ իր դռները: Պարզ չէ՞, որ փողերը վերրցրել է, տարել Ուկրաինա ու այնտեղ դրել գործի մեջ ու հիմա վայելում է՝ Նիկոլի փայը պարբերաբար այստեղ փոխանցելով:
Քանի դեռ հասարակությունը հանդուրժում է սրանց, սիփանիկների գործերը ծաղկելու են՝ լինի Հայաստանում, թե ասենք Նիգում: