Բաղադրիչներ
- ծովատառեխ (սելյոդկա) - 100 գ (փափկամիս)
- բազուկ - 300 գ
- խնձոր - 100 գ (կանաչ)
- սոխ - 100 գ
- բուսայուղ - 2 ճ/գ
- մանանեխ - 1 թ/գ
- քացախ - 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Արտասովոր և յուրօրինակ, բայց միևնույն ժամանակ շատ համեղ աղցան, որը պատրաստվում է ջեռոցում եփված բազուկով, աղի ծովատառեխով, թթվա-քաղցր խնձորով և մանանեխի սոուսով։
Բազուկը լվանում ենք, փայլաթիթեղի մեջ կիպ փաթաթում և 1-1,5 ժամ ջեռոցում եփում ենք` կախված բազուկի չափից (կարող ենք բազուկը խաշել)։ Սառեցնում ենք։
Բազուկը կեղևազատում ենք և բարակ ձողիկներով կտրատում։
Ծովատառեխի փափկամիսը կտրատում ենք երկարավուն ոչ մեծ կտորներով։
Խնձորը կեղևազատում ենք և բարակ ձողիկներով կտրատում։
Սոխը մաքրում ենք և կիսաշրջանաձև կտրատում։ Այնուհետև վրան եռացրած ջուր ենք լցնում և 2 րոպե այդպես թողնում ենք (դա արվում է, որ սոխը կծու չլինի, քաղցր սոխի դեպքում այս քայլը կարող ենք բաց թողնել)։ Սոխի ջուրը թափում ենք։
Բուսայուղը, մանանեխն ու քացախը լցնում ենք փոքրիկ ամանի մեջ և խառնում ենք։
Աղցանամանի մեջ ենք լցնում բազուկը, ծովատառեխը, խնձորը և սոխը։ Վրան ենք լցնում մանանեխով խառնուրդը։
Լավ կլինի աղցանը 20-30 րոպե թողնել, որպեսզի համերը խառնվեն, այնուհետև մատուցել։

Ի դեպ, ծովատառեխով և բազուկով աղցանը շատ հարմար է մատուցել կարտոֆիլի խյուսի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել