Միացյալ Նահանգներում Walt Disney World զբոսայգում ընկերոջը կորցրած Բրիթանի Բլեյքը կարողացել է նրան գտնել միայն երեք ժամ անց, հաղորդում է The Sun-ը:

Ինչպես նշվել է, երիտասարդի հետախոսի լիցքավորումն ավարտվել է, և հնարավոր չի եղել նրա հետ կապվել:

Չշփոթվելով աղջիկը սոցցանցի միջոցով դիմել է թեմատիկ զբոսայգու երկրպագուների խմբին և հրապարակմանը կցել իրենց համատեղ լուսանկարը:

Նախնական տվյալների համաձայն՝ մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 1500 օգտատեր է արձագանքել հրապարակմանը:

Նրանց շնորհիվ Բրիթանին կարողացել է միանալ ընկերոջը զբասայգու փակվելուց մի քանի րոպե առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել