Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Google ընկերությանը, որը մտնում է Alphabet հոլդինգի մեջ, 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանել է գովազդային պարտավորագրերը կազմելիս մրցակցության կանոնները խախտելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Սա ընկերության նկատմամբ երրորդ տուգանքն է վերջին երկու տարվա ընթացքում: Անցյալ տարի Google-ին 4,3 մլրդ եվրո տուգանք էին դուրս գրել Android շարժական սարքերի համար օպերացիոն համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Դրանից մեկ տարի առաջ ԵՀ-ն ընկերությանը 2,4 մլրդ եվրոյով տուգանել էր Google Shopping ծառայությունն առաջ մղելիս թույլ տված չարաշահումների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել