Չինաստանում բժիշկներն աղջնակի ստամոքսից մագնիսե հուլունքներ են դուրս բերել, հաղորդում է Daily Mail-ը։

Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում բնակվող երկամյա երեխան մարտի 14-ին մոր ներկայությամբ 14 հուլունք է կուլ տվել։ Կինը նախապես կարծել է, թե դուստրը հուլունքները թաքցնում է բերանում, սակայն, հասկանալով կատարվածը, նա փորձել է ինքնուրույն դուրս բերել դրանք։ Դա չի ստացվել, և կինը հիվանդանոց է դիմել։

Բժիշկ Լի Ժույֆենը նշել է, որ երեխան բողոքել է ստամոքսի ցավից և սրտխառնուք է ունեցել։ Ռենտգենը ցույց է տվել, որ հուլունքները կուտակվել են ապարանջանի տեսքով։ Դրանցից մի քանիսը միացել են ստամոքսի պատի միջոցով, ինչի հետևանքով խոցեր են առաջացել։ Բժիշկները հուլունքները դուրս են բերել էնդոսկոպի միջոցով։ Ընթացակարգը 15 րոպե է տևել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել