Միջազգային կառույցները, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ն, երևի չի նկատում, չէ՞, որ Ադրբեջանի նախագահն արդեն իր կապրիզները բավարարելու համար սկսել է օգտագործել իրենց անունն ու կամաց-կամաց հող է նախապատրաստում, որ իբր ԵԱՀԿ-ն ու մնացածն իրենց կողմից են, ու բանակցություններից շեղվել կնշանակի ուժի լեզվով սկսել խոսել։
Այնպես չէ, որ Ալիևն առաջին անգամ է իր հայտարարությունների մեջ տեղավորում տարբեր կառույցների կարծիքներ, բայց գոնե այս շրջանում, երբ հարաբերությունները բավականին լարված են, ու միմյանց նկատմամբ միավորներ հավաքելու խիստ անհրաժեշտություն կա, գոնե պետք է հետևեն կողմերի հայտարարությունների բովանդակությանը։ Այլ դեպքում կարելի է կարծել, թե այդ կառույցներն իրոք տառ առ տառ համաձայն են Ալիևի հետ, ինչն իրականում այդքան էլ անհավանական չէ։
Չեմ էլ ցանկանում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք նման բովանդակության հայտարարություններ տարածեինք ու տեքստի մեջ օգտագործեինք որևէ կառույցի անունը։ Հիմա վայնասուն էին կապել ամբողջ աշխարհով։