Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի կենսագիր Քեթի Նիկոլը նոր գրքում պատմել է, որ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոնը) սիրահարված է եղել իր դասընկեր Էնդրյու դե Պերլակիին:

Դե Պերլակին այժմ հայտնի է Էնդրյու Ալեքսանդր անունով, նա դերասան է և հայտնի է «Դաունթոն աբբայություն» սերիալում խաղացած սըր Ջոն Բալոքի դերով: «Քեյթը գաղտնի սիրահարված էր շիկահեր, երկնագույն աչքերով, հրեշտակի ձայնով երգչին:

Նա դասարանի ամենագեղեցիկ տղան էր, և Քեյթը նրան լավ գիտեր, քանի որ միասին երգում էին նույն երգչախմբում: Սակայն Էնդրյուն արդեն «հանդիպում էր» Քեյթի ընկերուհու՝ Ֆիոնա Բիքրոֆթի հետ»,- գրքից մեջբերում է Express պարբերականը:

Պարզվել է, որ Էնդրյուն գիտեր Քեյթի զգացմունքների մասին, որը շատ ամաչկոտ էր իր զգացմունքները խոստովանելու համար: «Զվարճալի է, բայց ես գիտեի, որ դուր եմ գալիս Քեյթին: Նա ինքն այդ մասին չէր ասել, չէր համարձակվել: Ես հանդիպում էի նրա ընկերուհիներից մեկի՝ Ֆիոնա Բիքրոֆթի հետ: Նա շատախոս, ուրախ աղջիկ էր, բայց հարաբերություններն այն ժամանակ անմեղ էին և կարող էին տևել մի քանի օր»,- հիշել է դերասանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել