«Հո չեն գնում էնդեղ նախարարներ աշխատում կամ վարչության պետեր աշխատում, գնում են բանվորության, մնացեք, էստեղ արեք էդ բանվորությունը»,- այս կերպ է պատասխանել «Ա1+»-ի՝ արտագաղթին վերաբերող հարցին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը... Հարգելի պատգամավորներ, մի քիչ էլ դուք բանվորություն արեք, թողեք՝ այդ մրցունակ կրթություն ստացած և Հայաստանի խնդիրներով իրոք մտահոգված մարդիկ էլ իրենց երկրում կարողանան պատգամավոր դառնալ, նախարարներ ու վարչության պետեր դառնան... Ի դեպ ամբողջ աշխարհում 740-ից ավել ազգությամբ հայ գիտնականներ կան, բազմաթիվ հայեր` սփյուռքահայեր և Հայաստանից արտագաղթած հայեր, աշխարհի բազմաթիվ երկրներում պետական պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, մասնավոր ոլորտում գերազանց առաջընթաց են գրանցում, մշակութային բնագավառում նույնպես բազմաթիվ հայեր փայլում են թե՛ գրականության, թե՛ քանդակագործության և շատ այլ ոլորտներում, ուստի հարգելի պատգամավորներ, խնդիրը ոչ թե արտագաղթող հայերի մեջ է, այլ ձեր, որ գամվել եք ձեր պաշտոններին` անկախ նրանից, որ անգամ չգիտեք էլ, թե ինչ լիազորություններ և պարտականություններ ունեք, չգիտեք` ինչ է կատարվում այն երկրում, որի կառավարման համար հենց ձերն է պատասխանատվությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել