Նոր կարգավիճակում քաղաքացիական հասարակությունը կարող է իշխանության գործընկերը դառնալ շրջադարձային փոփոխություններ իրականացնելու հարցում, այնպիսի փոփոխություններ, որոնք անկյունաքարային են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն իշխանության կողմից նման բարեփոխումներ հստակորեն հայտարարված չեն, ճիշտ հակառակը՝ գործող իշխանությունը հրաժարվել է մի շարք «հեղափոխական» խոստումներից՝ իշխանությունների հավասակշռության հաստատում, կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, դատաիրավական բարեփոխումների իրականացում եւ այլն։

Ատելության քարոզչությունը եւ դատական իշխանության աշխատանքներին գործադիր իշխանության միջամտությունը ՀԿ-ների կողմից չի դատապարտվում, ավելին՝ երբեմն նրանք այդ ամենի մասնակիցն ու համակիրն են դառնում։ Դա հիշեցնում է ոչ թե քաղաքացիական հասարակության կոչմանը հարիր գործելաոճ, այլ իշխանության համար պայքարի մեջ ուղղակիորեն ներգրավվածություն՝ վատ իմաստով։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել