Բաղադրիչներ
- ալյուր - 1,5 բաժակ
- շաքարավազ - 200 գ
- ջուր - 250 մլ (կամ հյութ)
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- դարչին - 1 թ/գ
- չամիչ - 100 գ
- մեղր - 2 ճ/գ
- ընկույզ (մանրացված) - 100 գ
- կակաո - 2 ճ/գ
- բուսայուղ - 0,5 բաժակ
Պատրաստման եղանակը
Վերցնում ենք շաքարավազը, ջուրը (կամ հյութը), մեղրը և բուսայուղը։ Այդ ամենը խառնում ենք և տաքացնում։ Մեկ այլ թասիկի մեջ ենք լցնում կակաոն, փխրեցուցիչը, դարչինն ու 0,5 բաժակ մաղած ալյուրը։ Խառնիչով կամ հարիչով հարում ենք շաքարով և ալյուրով զանգվածները։
Ընկույզը բլենդերով մանրացնում ենք։
Հարելու ընթացքում ավելացնում ենք չամիչը (ծիրանաչիր, թուզ կամ խառնուրդ), ինչպես նաև մանրացված ընկույզը։
Խմորը լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ և 40 րոպե թխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստի բիսկվիթի վրա սիլիկոնե վրձնով միկրոալիքային վառարանում թեթևակի տաքացրած ջեմ ենք քսում։
Հաճելի թեյախմություն։

Բիսկվիթ պատրաստելիս չամիչի փոխարեն կարող ենք ծիրանաչիր, թզի չիր կամ այլ չրատեսակ օգտագործել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել