
Խաղողի կորիզի յուղը բավականին յուրահատուկ բաղադրություն ունի, ինչով էլ տարբերվում է մնացած բուսական յուղերից։ Պարզվում է, որ այս յուղը դեռևս հին ժամանակներից օգտագործվում էր որպես կոսմետիկ միջոց։ Այն օգտագործվել է նաև խոհարարության մեջ։ Ներկայումս այս յուղից արտադրում են Իտալիայում, Արգենտինայում և Ֆրանսիայում։
Բնութագիր
Յուղը բավականին հաճելի համ ունի։ Բույրը շատ նման է ընկույզի բույրին։ Գույնը՝ բաց դեղին կամ կանաչավուն։ Կալորիականությունը՝ 885 կկալ։
Գնելու ժամանակ ուշադրություն դարձրեք բաղադրությանը։ Ավելի լավ է ընտրեք առանց հավելումների 100%-անոց յուղը։
Այն պահպանեք ապակե տարայի մեջ, մութ սենյակում և սենյակային ջերմաստիճանում։
Առողջարար հատկությունները
- Յուղը կարող է նվազեցնել վնասակար խոլեստերինի մակարդակը։
- Օգտակար է երիկամների աշխատանքի համար։
- Յուղի բաղադրության մեջ մտնում է վիտամին C, ինչը ազդեցություն է ունենում անոթների ամրության և ճկունության վրա։
- Վիտամին E-ն օգտակար է մաշկի համար։ Յուղը մաշկին հաղորդում է ճկունություն և փափկություն։
- Կարգավորում է կանանց հորմոնային ֆոնը։
- Հարուստ է վիտամին В-ով և ճարպաթթուներով, որոնք ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա՝ կարգավորելով նրա ֆուկցիոնալությունը։ Այս յուղի կանոնավոր և չափավոր օգտագործումն օգնում է պայքարել խրոնիկական հոգնածության և գրգռվածության դեմ։ Օգտակար է անքնության և անհանգստության ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել