1. Երբ համանախագահներն ասում են, որ Հայաստան-Արցախը ձևաչափի փոփոխությունը պետք է համաձայնեցնեն ԲՈԼՈՐ կողմԵՐԻ հետ, ապա ոչ թե Ալիևին նկատի ունեն, այլ հենց իրենց - ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան։ Ահա թե ինչու են իրար անցած։ Բնականաբար Ռուսի հետ համաձայնեցված է։ Երեք մատի կոմբինացիա ցույց է տրված Արևմուտքին։
2. Երբ համանախագահներն ասում են ՌԱԶՄԱԿԱՆ լուծումը պիտի բացառվի, ապա նկատի ունեն, մեր ռազմական հաղթանակը, որպես փաստարկ, խնդրի լուծման մեջ առ ոչինչ է։ Ավելին, դա հատուկ նախազգուշացում է, որ չեն հանդուրժի մեր հակահարվածը, եթե Բաքուն կրկին հարձակվի։ Փաստորեն համանախագահները գիտեն, որ մենք արդեն պատրաստ ենք երկրորդ անգամ հարցը փակել ռազմական հարկադրանքով։
3. Երբ ռուսական դրոշի կողքին Սիրիայում բարձրանում է հայկական դրոշը, ու սկսում է ռազմական համագործակցության իրոք աննախադեպ փուլ, երբ Իրանը - հայ համայնքի ձեռքով, ալամ աշխարհին հեռագրում է Ազգալդյանական կոնցեպտը, ,,Արցախը Հայաստան է, և վերջ,, իսկ Նիկոլ Փաշինյանը չեղարկում է ՆԱՏՈ-յից ժամանած ներկայացուցչի հետ նախապես պլանավորած հանդիպումը, ապա դա առնվազն նշանակում է, որ Հայաստանն աշխարհում այլևս ունի նոր ռազմաքաղաքական դիրքավորում։
Հուսամ ուղերձն ընկալված է։)