Huawei հեռահաղորդակցության կորպորացիան 5G տեխնոլոգիայի օգնությամբ կստեղծի աշխարհի ամենախոշոր պալատական համալիրի՝ Պեկինի Արգելված քաղաքի բարձրորակ վիրտուալ առցանց տարբերակը: Համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընկերության ղեկավարության և «Գունգուն» թանգարանի տնօրինության միջև, որը պատասխանատու է չինական կայսրերի նախկին նստավայրի համար:

Ըստ համաձայնագրի, Huawei-ը կստանա ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ և կզբաղվի արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչի շնորհիվ կստեղծի Արգելված քաղաքի վիրտուալ կրկնօրինակը, որը մատչելի կլինի որպես առցանց-արտադրանք:

«Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ հնարավորություն կունենան այցելել թանգարան աշխարհի ցանկացած վայրից»,- «Սինխուա» գործակալությանը հաղորդել է թանգարանային համալիրի տնօրեն Շան Ցզիսյանը:

Ակնկալվում է, որ Huawei-ի օգնությամբ համաշխարհային հանրությունը առավել ամբողջական և մանրամասն պատկերացում կստանա Արգելված քաղաքի վերաբերյալ: Թանգարանի ղեկավարությունը հույս ունի, որ կնքված համաձայնագիրը հիմք կհանդիսանա մի շարք հաջող վիրտուալ-արտադրանքների ստեղծման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել