Պատկերացրեք, որ դուք ունեք տուն, որի տանիքից ջուր է կաթում, հատակը կիսաքանդ է, պատերը՝ կիսատ-պռատ, ուր որ է, փլվելու են, առնետներ են վազվզում, քանի որ աղբը տեղ չկա թափելու և այս պայմաններում բերում, տան մեջտեղում պալմա եք դնում, թե բա՝ մաքուր օդ և թթվածին է պետք տանը: Նույնն Օպերայի հարակից տարածքի կանաչապատումն է. Երևանն ունի բազմաթիվ խնդիրներ՝ աղբահանության խնդիր, շենքերի մեծ մասը քանդման ենթակա են, տրանսպորտն անմխիթար վիճակում է, շենքերի տանիքները, ջրահեռացման, ոռոգման համակարգը․․․ Այս շարքը երկար կարելի է շարունակել և այս պայմաններում, թե բա՝ Օպերայի հարակից տարածքը պետք է կանաչապատ լինի, սիրտներս գազոն է ուզում...
Փաստացի, լուրջ գործերը թողած՝ նստել, թիթեռ եք նկարում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2525981877471967&set=a.653444631392377&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել