Հերքում

Հարգելի՛ լրատվամիջոցներ,

Ի պատասխան ձեր հարցումների՝ հայտնում ենք, որ տեղեկությունը, թե «Ջազզվե Օպերայում» գրանցված է ընդամենը 1 աշխատակից, չի համապատասխանում իրականությանը։

Քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ակնհայտ սխալ դատողություններ են արել՝ հանրության մոտ ստեղծելով տպավորություն, թե այդ 1 աշխատակիցը գրանցված է «Ջազզվեում»։

Բանն այն է, որ «Համանվագ ՍՊԸ»-ն պարզապես հողատարածք է վարձակալությամբ հանձնում «Ջազզվե»-ին և որևէ առնչություն չունի սրճարանի գործունեության հետ, հետևաբար «Ջազզվեի» աշխատակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել «Ջազզվե»-ում, այլ ոչ թե «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված աշխատակիցների թիվը:

Հայտնում ենք, որ «Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամսիներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ: Սրճարանը գործում է 24 ժամ, և մեր կողմից մշտապես իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների պահպանման համար:

Ավելին՝ 2018 թվականի սեպտեմբերին Պետական եկամուտների կոմիտեն համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել «Ջազզվե ՍՊԸ»-ում և որևէ խախտում չի արձանագրել, ուստի հորդորում ենք զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել