Ազգային Ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել հանդիպումը արտաքին գործերի նախարարի հետ: Նախարար  Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը փակ է, օրակարգում ղարաբաղյան կարգավորման հարցն է:

Հիշեցնենք, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այն պնդումներին, որ թեման բոլորին է հուզում և պետք է բաց լինի, նշել էր, որ նման «սպեցիֆիկ նուրբ հարցերը կարևոր է, որ փակ ռեժիմով քննարկվի»:

Նա նշել էր, որ այս փուլում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է ունենալ փակ հանդիպում արտգործնախարարի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել