Բաղադրիչներ
- ձու - 6 հատ
- կաթնաշոռ (յուղազտված) - 750 գ
- կարագ - 175 գ
- շաքարի փոշի - 150 գ
- սպիտակաձավար - 85 գ
- կիտրոն - 1 հատ
Պատրաստման եղանակը
Չափաբաժինները` 6
Կիտրոնը լվանում ենք, չորացնում և կեղևը քերում։ Կիտրոնը քամում ենք, որպեսզի 2-3 ճ/գ կիտրոնահյութ ստանանք։ Կարագը շաքարի փոշու հետ տրորում ենք, ավելացնում ենք կիտրոնի քերած կեղևը և կիտրոնահյութը։ Խառնում ենք, մինչև միասեռ զանգված ստանանք։
Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը, այնուհետև՝ սպիտակաձավարն ու կաթնաշոռը։ Կաթնաշոռային զանգվածը լցնում ենք յուղապատ ձևամանի մեջ և մակերևույթը հարթեցնում ենք։
Թխում ենք մոտ 50-60 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստի շոռակարկանդակները մոտ 30 րոպե սառեցնում ենք կիսաբաց ջեռոցում։ Այնուհետև ձևամանից զգուշորեն հանում ենք, տեղափոխում մատուցարանի վրա և վրան շաքարի փոշի ցանում։

Շատ համեղ շոռակարկանդակ, որը կարող եք մատուցել թթվասերի, մեղրի կամ ջեմի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել