Հիշո՞ւմ եք Հայկոյի քարոզչական տեսահոլովակը։ Թե չեք հիշում, ներքևում տեղադրել եմ, կարող եք վերհիշել։ Իսկ ի՞նչ էր ինքն ասում ընդեղ. մաքրելու ենք, կառուցելու ենք, բարեկարգելու ենք, փոխելու ենք և այլն, և այլն։ Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում նրա կառավարումից 5 ամիս անց. ո՛չ աղբն են նորմալ մաքրում, քանդում են, ոչ թե կառուցում, տրանսպորտային համակարգը փոխելու մասին էլ՝ չասած․ ոնց կար, տենց էլ մնաց, դեռ մի բան էլ վատացավ։ Իսկ Հայկոն ասում ա՝ դե մի 3-4 տարում նոր կփոխենք...
Ու էս բոլոր խնդիրները թողած՝ Հայկոն հանձն ա առել տուրիզմ ու տնտեսություն զարգացնող, աշխատատեղեր ստեղծող սրճարանների քանդելու գործը։ Հայկո ջան, էս քաղաքում ուրիշ հրատապ խնդիր չկա՞։ Ախր հասցեներ կան, որտեղ ամբողջ բնակելի շենքեր են քանդվում, ու դուք փոխարեն դրանք քանդեք, նորը հատկացնեք երևանցիներին, ընկել, 2 մետր խոտի կռիվ եք անում։ Վթարային շենքերը թողած, բարձրահարկերի գլխին կառուցված սեփական տները թողած, աղբահանությունն ու տրանսպորտը թողած՝ էսօր համար մեկ թեման մի քանի սրճարա՞նն էին։
5 ամիս ա՝ Հայկոն քաղաքապետ ա, ես չեմ, դուք եք, ասեք՝ ի՞նչ օգտակար բան ա ստեղծել էս քաղաքի համար։ Մենակ խոստումներ, խոստումներ ու էլի խոստումներ։ Հետո էլ լուրեր կտարածեն, որ, վա՜յ, Հայկոյին հազիվ են քաղաքապետարանից տուն տանում, օր ու գիշեր աշխատում ա։ Ինչի՞ վրա ա աշխատում։ Էնքան լավ աշխատեց, որ Արամի 23-ի պատն անգործության արդյունքում փլվեց, Խորենացի 13-ի շենքն առանց հանրային քննարկման դրեցին ու քանդեցին, հիմա էլ հերթը հասավ սրճարաններին։ Քանդեք, տղերք, քանդեք, ձերը մենակ դա ա։ Դուք ստեղծել, արարելուց շատ հեռու եք։