Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում Սալոմե Զաուրաբիշվիլիին դիմավորեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Վրաստանի օրհներգերը: Այնուհետև երկու երկրների նախագահները ողջունեցին Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների անդամներին, ինչին հաջորդեց ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի  և նվագախմբի հանդիսավոր քայլերթը:

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել