Արդեն մի քանի օր է՝ կրկին քննարկվում է այն հարցը, թե ո՞վ է Արցախը դուրս թողել բանակցային պրոցեսից։ Հիշեցնեմ մեր պետության մոտիկ անցյալից մի դրվագ, իսկ մնացածը թող մնա ամեն մեկի խղճին։
1997 թվականի փետրվարի 8-ին ՀՀ նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
«Հայք» օրաթերթի 1997 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակվել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ, որտեղ նա կրկին խոսել է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին․ «Ըստ Լիպարիտյանի՝ իրենց սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները»,- նշվում է թերթի հոդվածում։
Իհարկե, այսքանից հետո էլ կարելի է մեղադրել Քոչարյանին, քանի որ դա հիմա ամենահարմար ձևն է։ Ինքս չեմ պատրաստվում այդպես վարվել ու կհավատամ միայն փաստերին։