Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 2 կտոր
- կեֆիր - 1 բաժակ
- սոխ - 2 գլուխ
- լոլիկ - 4 հատ
- աղ - ըստ ճաշակի
- սև պղպեղ - ըստ ճաշակի
- մսի համեմունքներ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանում ենք միջին չափի կտորների, ավելացնում ենք կեֆիրը, օղակաձև կտրատած սոխը, լոլիկներն անցկացնում ենք քերիչով, կեղևները դեն ենք նետում։ Համեմում ենք աղով, պղպեղով ու այլ համեմունքներով։
Մսակտորները սոխի ու լոլիկի կտորների հետ գեղեցիկ դասավորում ենք փայտիկների վրա, ապա դնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ։
Եփում ենք 30-40 րոպե 190-200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Մատուցում ենք բանջարեղենի հետ։

Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել