Ադրբեջանն ինչ-որ բարդույթներ ունի, որի տակից չի կարողանում դուրս գալ: Հիմա էլ Փաշինյանի հայտարարությանը պատասխանում են ԱԳՆ խոսնակի մակարդակով, իբր պաշտոնական մակարդակը մի քիչ իջեցնում են, բայց տարածած տեքստը և նման պահվածքը ապացույցն են այն բանի, որ թշնամին անակնկալի է եկել Արցախում տեղի ունեցած անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքներից:

Ալիևի կատարած հաշվարկները թարս գնացին: Սկզբում ուժի մասին հայտարարություններ կատարելը, հետո ԱԳ նախարարի մակարդակով ամբիոններից հայերին մեղադրելը, դե վերջում էլ «կառոննի» ձախողված զորավարժությունն ամբողջովին անիմաստ եղան, քանի որ հայկական կողմը վերահաստատեց ամիսներ առաջ իր կողմից առաջարկած բանակցությունների տարբերակը:

Ադրբեջանի երկար-բարակ պատասխանը կարելի է նկարագրել մի քանի բառով: Ալիևը ծանր է տարել ՀՀ և ԱՀ միասին կազմակերպած նիստը, հատկապես որ դա անցկացվել է Ստեփանակերտում: Ալիևը չի ցանկանում Արցախի հետ բանակցել, բայց հիմա ընկել է փակուղու մեջ: Ալիևը չի էլ ցանկանում այս պահին ուժի դիմել: Ալիևը դեռ չի պատկերացնում՝ հետագա ընթացքն ինչպես է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել