Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 500 գ (խաշած)
- բրոկոլի - 300 գ
- ալյուր - 50 գ
- քունջութ - 50 գ
- կանաչ սոխ - 100 գ
- սամիթ - 100 գ
- աղ - ըստ ճաշակի
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Բրոկոլին լցնում ենք եռացած ջրի մեջ և 5 րոպե թողնում ենք։ Քամիչի օգնությամբ քամում ենք։ Կտրատում ենք։
Խաշած կարտոֆիլը պատառաքաղով տրորում ենք։
Մեծ ամանի մեջ ենք լցնում կարտոֆիլը, բրոկոլին, աղը և լավ խառնում ենք։ Կանաչ սոխն ու սամիթը մանրացնում ենք, լցնում կարտոֆիլով և բրոկոլիով զանգվածի մեջ և լավ խառնում։
Գնդեր ենք ձևավորում։ Ալյուրն ու քունջութը խառնում ենք և գնդիկներն այդ խառնուրդի մեջ թաթախում։ Գնդիկները բուսայուղով թավայի մեջ յուրաքանչյուր կողմից տապակում ենք, մինչև ոսկեգույն երանգ ստանանք։

Այսպիսի համեղ կոտլետ կարելի է երեխաներին մատուցել թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին։ Շատ հեշտ է պատրաստվում և անչափ համեղ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել