Panorama.am-ը գրում է.

Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստ հրավիրելը հավանաբար աննախադեպ ֆորմատ է ենթադրում։ Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Անկասկած, իրավիճակային զարգացումները ենթադրում են հայկական կողմից որոշակի քայլեր։ Դրանք օպերատիվ կարևորության քայլեր են՝ Արցախին բանկցային ներկա հանգրվանին  ներգրավելու առումով»,-ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ վարչապետի Արցախ այցի մասին առաջինը տեղեկացրեց Արցախի Հանրապետության աշխատակազմը, դրան հետևեց Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունը, որտեղ մանրամասնում էին, որ նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Սրան էլ նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։

Ալեն Ղևոնդյանի խոսքով,  ԱԱԽ նիստում ենթադրաբար քննարկվելու են  բանակցային օրակարգի հռչակված, ներկայացված, ինչպես նաև փակ բաղադրիչներ։

«Որպեսզի ազգային շահերի ընդգրկվածություն և համահունչություն լինի, հավանաբար մտածել են, որ պետք է միացյալ քննարկում իրականացվի։ Այդ առումով, կարծում եմ, քայլը ճիշտ է։ Մյուս կողմից էլ Փաշինյանը, հավատարիմ մնալով Արցախը բանակցային գործընթացի մաս դարձնելու իր թեզին, այդ ֆորմատով Արցախին մասնակից կդարձնի այն դիրքորոշման, որը այնտեղ կմշակվի ու կհանրայնացվի։ Ընդհանուր առմամբ, սա իրավիճակի տրամաբանական արձագանք էր»,-ասաց քաղաքագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել