29-ավստրալացի Չեյզ Էվանսը, ծանր աշխատանքային օրվանից հետո տուն վերադառնալով, տխուր տեսարանի ականատես է եղել։ Նրա երկու շները՝ 10-ամյա Բադդին և 3 ամսական Էլլին, փչացրել էին կահույքը․ կոտրել էին աթոռները և պատռել էին բազմոցը, այնուհետև փետուրները շաղ էին տվել ամբողջ տնով մեկ։ Փետուրները հավաքելու համար տղան ծախսել է ավելի քան 3 ժամ։

Չեյզը կարծում է, որ այս կերպ շնային դուետը վրեժ է լուծել իրենից այն բանի համար, որ նա, շներին թողնելով, 2-շաբաթյա արձակուրդի էր մեկնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել