Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 150գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 125գր
- կարագ - 125գր
- շոկոլադ սև - 25գր (հալեցրած)
- փխրեցուցիչ - 7գր
- կակաո - 25գր
- կոնֆետ Ferrero Rocher - 9-10 հատ
- Միջուկի համար՝
- նուտելլա - 100գր
- կարագ - 100գր
Պատրաստման եղանակ
Հարում ենք կարագը, շաքարավազն ու ձուն:
Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն ու փխրեցուցիչը: Ստացված զանգվածը լցնում ենք ձվային զանգվածի վրա, ավելացնում ենք հալեցրած շոկոլոդն ու հարում:
Ապա ձևամանների մեջ լցնում ենք մեկական գդալ խմոր, վրան դնում մեկական կոնֆետ Ferrero Rocher մի փոքր սեղմում և կոնֆետի վրա ավելացնում ենք ևս մեկական գդալ խմոր:
Ձևամանները դնում ենք ջեռոցի մեջ և թխում 20-25 րոպե 180 աստիճանում:
Կրեմի համար խառնում ենք նուտելլան և կարագը:
Պատրաստի քափքեյքների վրա քսում ենք կրեմը և համեղ թխվածքը պատրաստ է:

Մատուցելիս քափքեյք “Ferrero Rocher”-ի վրա շաղ տվեք մանր կտրատված ընկույզ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել