Երգչուհի Աննա Սեդոկովան Կանանց միջազգային օրվա առթիվ յուրահատուկ շնորհավորական գրառում է կատարել Instagram-ում, որին կից լուսանկար է հրապարակել՝ անկողնում պառկած:

«Շնորհավոր, սիրելինե՛րս: Սիրում եմ ձեզ, ամենագեղեցիկ, խելացի, մի քիչ խենթ և անսահման կանացի… Թող վարդեր և բյուրեղներ ամեն առավոտ ստանանք: Ոչ մի անձնական բան: Պարզապես տոնական մենամարտ: Ի՞նչ եք կարծում՝ աղջիկները կհաղթե՞ն «լայքերով»»,- գրել է ուկրաինուհին՝ գրառման մեջ նշելով Եգոր Կրիդին և Սերգեյ Ժուկովին:

Լուսանկարում Սեդոկովան մերկ է ներկայացել՝ սավանով փաթաթված, իսկ անկողնու վրա՝ ծաղկեփունջ և շամպայնի շիշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել