Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 50 գ
- կարագ - 20 գ
- սև շոկոլադ - 70 գ
- կաթնային շոկոլադ - 20 գ
- պանիր մասկարպոնե - 90 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- շաքարավազ - 40 գ
Պատրաստման եղանակը
Վերցում ենք 8-10 սմ տրամագծով 2 խոհարարական օղակ, դնում ափսեների մեջ, լցնում ենք բլենդերում մանրացրած թխվածքաբլիթները և տեղափոխում սառցարան:
Շաքարավազն ու մասկարպոնեն լավ հարում ենք, երկու տեսակի շոկոլադները հալեցնում ենք, լցնում մասկարպոնեով զանգվածի մեջ ու խառնում:
Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքն ու զանգվածները միացնում:
Լավ հարում ենք:
Թխվածքաբլիթները հանում ենք, ձևաանների մեջ լցնում կրեմն ու չիզքեյքը և 6-8 ժամով տեղափոխում սառնարան:
Օղակները հանում ենք, զարդարում ու չիզքեյքները մատուցում:

Ստացվում է 2 փոքրիկ ու անչափ համեղ չիզքեյք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել