Puma և Adidas սպորտային արտադրանքի հիմնադիրները եղել են Դասլեր հարազատ եղբայրները։ Պատմությունը սկսվում է 1920-ականներից Հերցոհենաուր գերմանական քաղաքից: Ռուդոլֆ Դասլերը ծնվել է 1989-ին մարտի 26-ին կոշկագործի ընտանիքում: Նա ընտանիքի երրորդ երեխան էր: Երկու տարի անց անց նրանց ընտանիքը համալրվում է ևս մեկ երեխայով, ում անվանում են Ադոլֆ։ Ադոլֆն ու Ռուդոլֆը շատ էին սիրում սպորտը և միշտ մրցակցության մեջ էին:

Image result for gentleman

Սպորտի նկատմամբ մեծ սերը երիտասարդ Ադոլֆ Դասլերին ստիպում է ստեղծել սեփական սպորտային կոշիկները: Կրտսեր Դասլերն առաջին արհեստանոցը բացում է իր մոր լվացքատանը:

Ավելի ուշ այդ ամենի մեջ է ներգրավում եղբորը՝ Ռուդոլֆին, ով այդքան էլ գլուխ չէր հանում կոշկագործությունից, սակայն շատ լավ էր հասկանում առևտրից: Մինչ մեկը զբաղված էր նոր կոշիկների ստեղծմամբ, մյուսը հաճախորդներ էր փնտրում և համոզում գնել իրենց արտադրանքը:

Image result for adi and rudi dassler

1924-ին բացվում է եղբայրների առաջին՝ Gebrüder Dassler (Դասլեր եղբայներ) ընկերությունը, որը զբաղվում էր սպորտային կոշիկների արտադրությամբ։ Հաջողությունը թակում է նրանց դուռը, երբ 1928թ․-ի Օլիմպիական խաղերի ժամանակ մի քանի մարզիկներ հայտնվում են Gebrüder Dassler-ի սպորտային կոշիկներով:

Image result for rudolf dassler

4 տարի անց Լոս Անջելոսում ծագումով գերմանացի Արթուր Յոնաթը բրոնզի արժանացավ, քանի որ վազել էր ավելի քան 100 մետր, և այդ ամենը՝ Դասլերի շնորհիվ, այնպես որ, Դասլերները հարստացել էին մինչ բեռլինյան Օլիմպիական խաղերի սկսվելը: Որոշ ժամանակ անց նրանք առանձնատուն են գնում և բոլորով տեղափոխվում այնտեղ: Առաջին հարկում Ադոլֆն էր, իսկ երկրորդում՝ Ռուդոլֆը: Ամենավերջին հարկում բնակվում էին նրանց ծնողները: 

1936-ին հայտնի աֆրոամերիկացի Ջեսսի Օուենսը հագնում է եղբայրների արտադրած սպորտային կոշիկը Գերմանիայի Օպլիմպիական խաղերի ժամանակ ու արժանանում 4 ոսկե մեդալի։ Սա էլ ավելի է մեծացնում  կոշիկների վաճառքը:

Առաջին վեճ

Դասլեր եղբայրները նացիստներ են եղել: 1932 թ. նրանք քվեարկում են ազգային սոցիալիստական կուսակցության օգտին, իսկ 1933 թ․-ին դառնում են կուսակցության անդամ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղբայրները ստիպված են լինում զինվորական կոշիկներ արտադրել: Արդեն 1943-ին նրանց մարտի դաշտ են տանում: Ադոլֆը վերադառնում է, որպեսզի շարունակվի գործարանի աշխատանքը: Ռուդոլֆը վերադառնում է երկու տարի անց, սակայն Գեստապոն ձերբակալում է նրան:

Image result for adolf dassler ww2

Համակենտրոնացման ճամբարի ճանապարհին նրան ազատ են արձակում ամերիկացի զինվորականները, բայց հետո Ռուդոլֆը նորից ձերբակալվում է: Ձերբակալման ժամանակ նա իմանում է, որ իր փախուստի մասին ոստիկաններին տեղյակ է պահել Ադոլֆը: Վրեժ լուծելու համար Ռուդոլֆն ամերիկյան ուժերին տեղյակ է պահում, որ Երրորդ ռեյխի համար կոշիկի արտադրությունը լիովին պատկանում է Ադոլֆին: Դրանից հետո ամերիկացիները գործարանին ստիպում են, որ ԱՄՆ-ի համար հոկեյի չմուշկներ արտադրի:

1948-ին մահանում է Քրիստոֆ Դասլերը՝ եղբայրների հայրը և միակ մարդը, ով նրանց վերջնական բախման պատճառ է դառնում։ Դրանից հետո քաղաքում հայտնվում են երկու նոր գործարաններ՝ Addas և Ruda:

Image result for adolf adi dassler

Դասլեր եղբայրների ճակատամարտը

Մի քանի ամիս անց Ռուդոլֆը գործարանի անունը վերափոխում է Puma-ի, իսկ Ադոլֆին չի հաջողվում գրանցել «Addas» ապրանքանիշը, այդ պատճառով նա ստիպված անվան մեջ ավելացնում է «i» տառը։ Այսպես ծնվում է «Adidas» ապրանքանիշը։

Մարդիկ կարծես բաժանվել էին Ադի և Ռուդոլֆի ճամբարների: Այս մրցակցությունը բերում նրան, որ աշխարհում այլևս չկար մի բրենդ, որը կգերազանցեր Adidas-ին և Puma-ին:

Image result for adolf dassler

Գործարաններն իրարից 500 մետր հեռավորության վրա էին գտնվում, և յուրաքանչյուրը ձգտում էր փառքի: Մրցակցությունն իսկապես շատ դաժան էր, քանի որ մեկը մյուսին մեղադրում էր լրտեսության մեջ:

Հակամարտության ավարտ

Ռուդոլֆ Դասլերը մահացավ 1974թ․՝ 76 տարեկան հասակում, թոքերի քաղցկեղից: Մահվանից առաջ քահանան զանգահարում է Ադոլֆին, որպեսզի նա հրաժեշտ տա եղբորը, սակայն Ադոլֆը չի խոսում նրա հետ և միայն ասում է, որ ներում է նրան։ 

Ադոլֆը կյանքից հեռացավ եղբոր մահից 4 տարի անց: Նրանց մահից հետո հակամարտությունը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև եղբայրների ժառանգները վաճառեցին գործարաններն ընդամենը 390 միլիոն դոլարով:

Image result for adolf dassler and jesse owens

2009 թվականին՝ վեճից 60 տարի անց, ընկերությունները զինադադար հայտարարեցին: Նրանք այդ օրը (սեպտեմբերի 21) Համաշխարհային խաղաղության օր են հայտարարել:

«Մենք հավատում ենք, որ սպորտը կարող է մարդկանց մտերմացնել»,- ասել է Adidas-ի համահիմնադիր Հերբերտ Հայները:

Վերջինիս հետ համաձայնվել է Puma-ի տնօրեն Յոհեն Ցայտցը. «Սա մեր ընկերությունների համար կարևորագույն օրերից մեկն է»:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել