Օբաման ու Պուտինը կհանդիպեն առաջիկայում` քննարկելու Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հայտնի ներկայացուցիչ, Հաագայի դատարանի նախկին ղեկավար, Կոսովոյում մարդկանց օրգանների առեւտրի բացահայտող Կառլա Դել Պոնտեն շատ հստակ տվյալներ է ներկայացրել, որ զարինը կիրառել են սիրիական ապստամբները:
Հասկանալի է, որպեսզի գցեն Ասադի` կառավարական ուժերի վրա: Որպեսզի արեւմուտքը պատճառ ունենա Սիրիա ներխուժելու:
Ասել է` նույն իրաքյան պամությունն է, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելն ասաց, թե Իրաքում միջուկային զենք կա` հիմնվելով անգլիական գիտնականի «տվյալների» վրա ու` գըմփ, ռմբակողծեցին Իրաքը` առանց ՄԱԿ-ի թույլտվության:
Հիմա, Օբաման հանդիպում է Պուտինի հետ, որ նրան համոզի` զարինն օգտագործել են կառավարական ուժերը:
Կհամոզվի՞ Պուտինը: Ինչի՞ դիմաց: Գոլանի բարձունքներում ռուսական խաղապահների ներգրավմա՞ն՝ որպես Մերձավոր Արեւելքի փաթեթում հսկիչ օղակ, հետո էլ` տնտեսական բլոկից ինչ-որ բան կտան Ռուսաստանին, «զա օդնում» էլ Սիրիայում եղած իր ռազմաբազան կիրառելի կմնա:
Խիստ կասկածում ենք:



