Բաղադրիչներ
- գետնանուշ - 200 գ
- կարագ - 40 գ
- ալյուր - 200 գ
- կակաո - 4 ճ/գ
- կաթ - 150 մլ
- շաքարավազ - 100 գ
- Կրեմի համար՝
- վանիլին - 1 պտղունց
- կարագ - 40 գ
- ալյուր - 2 ճ/գ
- կոնյակ - 1 ճ/գ
- կաթ - 200 մլ
- շաքարավազ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Գետնանուշը թավայի մեջ տապակում ենք, այնուհետև մանրացնում: Ալյուրը մաղում ենք և նույնպես տապակում մինչև ոսկեգունելը: Կակաոն խառնում ենք շաքարավազի հետ, վրան լցնում կաթը և մարմանդ կրակին տաքացնում 8-10 րոպե: Այնուհետև լցնում ենք կարագը և կրկին խառնում:
Այս ամենից հետո լցնում ենք ալյուրն ու գետնանուշը և կրկին խառնում: Ձևամանը պատում ենք պոլիէթիլենային թաղանթով, զանգվածը լցնում մեջը, տարածում և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում:
Պատրաստում ենք կրեմը: Կաթի մեջ կոնյակ ենք լցնում, իսկ շաքարավազը խառնում ալյուրի ու վանիլինի հետ: Զանգվածները միացնում ենք իրար և մարմանդ կրակին հասցնում եռման: Զանգվածը վերցնում ենք կրակից, մեջը կարագ լցնում և լավ խառնում: Կրեմը 20 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
Կրեմը լցնում ենք հիմքի վրա և տարածում:
Այնուհետև ռուլետանման փաթաթում ենք և մի քանի ժամով տեղափոխում սառնարան:
Ցանկության դեպքում ռուլետը զարդարում ենք շաքարի փոշով:
Ահա և վերջ:

Համեղ ռուլետ, որը 10 րոպեում կվերջանա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել