Իտալիայի Լիգուրիա քաղաքում զբոսաշրջիկներին արգելել են հողաթափերով շրջել և մինչև 2300 եվրո տուգանք սահմանել դրա համար, հաղորդում է Daily Mail-ը։

Չինկվե Տերե ազգային պարկի իշխանություններն այդպիսի արգելք են սահմանել, երբ փրկարարները բողոքել են, որ զբոսաշրջիկները ոչ ճիշտ ոտնամաններով են զբոսնում լեռնային տեղանքում՝ վտանգելով կյանքն ու առողջությունը։

Տուգանքի չափը կախված կլինի զբոսաշրջիկին փրկելու աշխատանքներից, որին նկատել են հողաթափերով։

«Մենք այդ միջոցառումներն աստիճանաբար ենք սահմանում։ Նախ՝ մենք կտեղեկացնենք, հետո կսկսենք պատժամիջոցներ կիրառել»,- հայտարարել է պարկի տնօրեն Պատրիցիո Սկարպելինին։

Միջոցառումները կսկսեն գործել ապրիլից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել