Բաղադրիչներ

  • նուշ - 100 գ
  • պանիր մասկարպոնե - 200 գ
  • եղեգնաշաքար - 165 գ
  • սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 200 մլ
  • խնձոր - 3 հատ
  • շաքարավազ - 2 ճ/գ
  • կարագ - 2 ճ/գ
  • դարչին - 1 ճ/գ
  • ջուր - 4 ճ/գ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք բիսկվիթ և 3 հավասար մասերի բաժանում:
Ջուրն ու 2 ճ/գ շաքարավազը տաքացնում ենք և լցնում շերտերի վրա:
xndzorov-maskarponeov-tort
1 խնձորը կեղևազրկում ենք, միջուկը հանում, շրջանաձև կտրատում և 5 րոպեով ջեռոցում չորացնում: Վրան լցնում ենք դարչինի կեսն ու 10 րոպե թողնում:
xndzorov-maskarponeov-tort
Մյուս 2 խնձորները կտրատում ենք, կարագով տապակում և ավելացնում մնացած դարչինն ու եղեգնաշաքարը և տապակում, մինչև զանգվածը փափկի:
Մեկ այլ տապակի մեջ տապակում ենք նուշն ու բլենդերով մանրացնում:
xndzorov-maskarponeov-tort
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն, սերուցքն ու մնացած շաքարավազը լավ հարում ենք, մինչև ստանանք պինդ զանգված:
Առաջին շերտի վրա լցնում ենք միջուկի մի մասն ու վրան կրեմ քսում:
xndzorov-maskarponeov-tort
Դնում ենք երկրորդ շերտն ու գործողությունը կրկնում, այնուհետև դնում ենք երրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ կրեմապատում:
xndzorov-maskarponeov-tort
Վրան զարդարում ենք մանրացված նուշով և խնձորներով: Տորթը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
xndzorov-maskarponeov-tort
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել