Armtimes.com-ը գրում է.

Կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին: Աբրահամյանը նշել էր, թե վերջերս հրապարակվել է Ատոմ Ջանջուղազյանի եւ Մհեր Գրիգորյանի կոմունիկացիոն նամակը, որտեղ խոսվում էր հնարավոր օպտիմալացման մասին՝ պետական կառավարման համակարգում: Ապա մի շարք հարցադրումներ էր արել. «Արդյո՞ք ընթացակարգեր ներդրվել են աշխատողների աշխատանքի գնահատման: Ինչպե՞ս են գնահատելու արժեք ստեղծելը: Ինչպե՞ս են գնահատելու հավելյալ արժեք ստեղծելը՝ պետական ապարատում հստակ պարտավորություններ ունեցող մարդկանց համար: Եւ որքա՞ն ժամանակ է տրվելու այդ մարդկանց իմանալու՝ իրենց աշխատանքը կորցնելու մասին եւ որքա՞ն ժամանակ նրանք աշխատանք կստանան»:

Ի պատասխան վարչապետն ասաց.  

«Ի՞նչ է ասվում. եթե պարզվի, որ պետական կառավարման համակարգում 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է այդ մարդկանցից ազատվել: Սրան հանրապետական կուսակցության ներկայացուցչի արձագանքն է, թե՝ էս ի՞նչ եք ասում: Նրանք իրականում խոստովանում են կառավարման համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումը՝ ո՞նց, համակարգում պետք է արդյունք ստեղծող մարդիկ լինե՞ն, ոչ, նրանք պետք է նստեն եւ ոչինչ չանեն, սա պատկերացում է ստեղծում, թե Հայաստանը 20 տարի ոնց է կառավարվել՝ ծանոթ, ընկեր, բարեկամ, ընտրակեղծարար, ամբողջը լցվել են պետական կառավարման համակարգ: Արդյո՞ք գերանդին առնելու եւ հնձելու ենք: Ոչ, ըստ էության՝ կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով, եւ կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանակներից կլինեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել