Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակչուհի Մեգանը տեղի հեռուստաալիքի եթերում պատմել է իր երկամյա դստեր մոտ հազվադեպ քաղցկեղի ախտորոշման մասին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ծնողների մոտ կասկած անգամ չկար, որ աղջնակի մոտ 3-րդ աստիճանի ձվարանի քաղցկեղ է առկա: Նրանք կարծում էին, որ փոքրիկի մոտ փորափքանքը փորկապության կամ ստամոքսի մեծանալու հետևանք է:

Աղջկա՝ Քեննիի մանկաբույժն ասել է, որ երեխան գազեր ունի և մեկ օր անց լավ կլինի: Երեխայի ջերմությունն ու որովայնի փքվածությունը, սակայն, չեն անցել, և մայրն անհանգստանալով նրան կրկին բժշկի է տարել:

Թեև երեխայի մանկաբույժը տարօրինակ ոչինչ չի նկատել, ծնողները նրան տարել են մանկական հիվանդանոց, որտեղ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի ձվարանները բավականին մեծացած են: Բժիշկները նրա մոտ ձվարանի դեղնուցապարկի 3-րդ աստիճանի ուռուցք են ախտորոշել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել