Իշխանափոխությունից 11 ամիս անց, ընտրություններից 3 ամիս անց խորհրդարանը դեռ չի սկսել աշխատել։ Այսօր, ԱԺ լիագումար նիստի օրակարգում եղել է ընդամենը 3 հարց։

Սոսկ 3 հարց, որից մեկն ըստ էության, գործող օրենսդրական կարգավորման ժամկետի երկարացումն էր, մեկ օրինագիծ էլ մերժվեց։

Այսինք, խորհրարանական հանրապետությունում օրենսդիր մարմինը Զրո է։ Կառավարությունից Ազգային ժողովը տարբերվում է միայն նրանով, որ սա ներկայացուցչական մարմին է, ավելի բաց է ու հրապարակային։ Թե չէ, մեծ հաշվով, նույն իրավիճակը նաև գործադիր իշխանությունում է։

Հայաստանում աստիճանաբար հասունանում է կառավարման շատ խորը ճգնաժամ, պետական քաղաքականության վակուում։ Խոստացված բարեփոխումներն այնքան դանդաղ են ընթանում, այնքան անհարթ են մշակվում, որ կեսից կամ սառեցվում են կամ հետաձգվում։

Սա հետևանք է միայն մեկ բանի. երբ քաղաքական ուժը, գալով իշխանության, հաղթելով ընտրություններում, միևնույն է, չկարողացավ համակերպվել, որ բացի իրենցից, այս երկրում էլի մարդիկ պիտի ապրեն։ Նրանք չեն հանդուրժում նույնիսկ իրենց համար աշխատող պետական ծառայողներին։ Վարչապետից սկսած մինչև ֆինանսների նախարար էդ մարդկանց ինչ ասես, չասեցին. Էլ ձրիակեր, էլ հակահեղափոխական, էլ հին Հայաստանի մնացորդներ։

Արդյունքում, ոչ մի նախաձեռնողականություն ներքևներից, թաքուն, իսկ երբեմն բացահայտ թշնամանք նախարարների ու մյուս հեղափոխական կարիերիստների նկատմամբ։

Սա շատ արտառոց է։ Նույնիսկ 90-ականներին սենց չէր։ Դրա համար դժվար է ասել՝ ինչ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել