Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, ներքին կապերի, մամուլի և տեղեկավության նախարար Ջամբուլաթ Ումարովն այցելել է Մատենադարան:

Նախարարը ինստագրամյան իր էջում այցի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել և կիսվել տպավորություններով:

«Դա անհնար էր բառերով նկարագրել: Ես, իմ հասակակիցները և ավելի մեծահասակները չէինք էլ կարող երազել, որ Հայաստանում հին ձեռագրերի՝ ամբողջ աշխարհում հայտնի այդ հսկայական պահոցում` Մատենադարանում, կհայտնվենք, և ահա այդ ֆանտաստիկ պահը եկավ»,- գրել է Ումարովը:

Մատենադարանում նախարարին ներկայացրել են Կովկասի տարածաշրջանի մասին տարբեր հեղինակների աշխատություններ:

«Անգին ձեռագիր գանձեր բերեցին, որոնց շարքում հատուկ ներդրում է ունեցել հենց ինքը՝ մեծն Մովսես Խորենացին՝ «Աշխարհացույցով»,- գրել է Ումարովը:

Չեչնիայի Հանրապետության կառաարության անդամը նաև հավելել է, որ «հիացմունքից ու հպարտությունից իր սիրտը պատրաստ էր դուրս թռչել կրծքավանդակից», երբ մտածել է իր նախնիների՝ վայնախիների մասին, որոնք բնակել են այդ տարածքներում, զբաղվել անասնաբուծությամբ և հողագործությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել