Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ալյուր - 120 գ
  • կարագ - 60 գ
  • շաքարի փոշի - 30 գ
  • ձվի դեղնուց - 1 հատ
  • թթվասեր - 1 ճ/գ
  • փխրեցուցիչ - 0,5 թ/գ
  • Կրեմի համար՝
  • կաթնաշոռ - 500 գ
  • թթվասեր - 150 գ
  • շաքարավազ - 120 գ
  • կարագ - 60 գ
  • ձու - 2 հատ
  • օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գ
  • վանիլային շաքար - 10 գ
  • Ինչպես նաև՝
  • խնձոր - 400 գ

Պատրաստման եղանակը

կարկանդակ-3

Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրը, շաքարի փոշին, փխրեցուցիչը լցնում ենք բլենդերի մեջ, ապա ավելացնում ենք կտրատած կարագն ու հարում ենք՝ վերածելով փշրանքների։
կարկանդակ-4
Ավելացնում ենք ձվի դեղնուցն ու թթվասերը և շարունակում ենք հարել։ Ստացված խմորը վերածում ենք գնդի ու 30-60 րոպե թողնում ենք սառնարանում կամ 20 րոպե՝ սառցախցիկում։
կարկանդակ-5
Բացում ենք խմորաշերտը ձևամանի չափով, դնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ ու պատառաքաղի օգնությամբ անցքեր ենք անում խմորի վրա։
կարկանդակ-6
Թխում ենք 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
կարկանդակ-7
Պատրաստում ենք միջուկը, որի համար կաթնաշոռն ու թթվասերը լցնում ենք առանձին տարայի մեջ ու լավ հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
Ավելացնում ենք շաքրավազն ու վանիլային շաքարավազը, բուսայուղը, դեղնուցներն ու օսլան և շարունակում ենք հարել։ Պետք է ստացվի միասեռ, հարթ ու նուրբ կրեմ։
կարկանդակ-8
Առանձին հարում ենք սպիտակուցներն ու ավելացնում կաթնաշոռային զանգվածին։
կարկանդակ-9
Փափուկ խնձորները կեղևահանում ենք, բաժանում նուրբ շերտերի, ավելացնում ենք 1/2 ճ/գ շաքարավազ։ Եթե խնձորները քաղցր են, ապա կարելի է չավելացնել։
կարկանդակ-10
Խնձորները լցնում ենք խմորաշերտի վրա ու հավասարապես տարածում ենք։
կարկանդակ-11
Վերին շերտը պատում ենք կաթնաշոռային զանգվածով ու հավասարապես տարածում։
Թխում ենք 50-60 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում, որ ամբողջովին սառչի։
կարկանդակ-12
Մեր համեղ շոռակարկանդակը պատրաստ է։
կարկանդակ-13
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել