Շատերիս մոտ «բյուջեի պլանավորում» արտահայտությունից արդեն տրամադրությունը փչանում է։ Ահա մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն դարձնել ձեր բյուջեն ոչ թե սահմանափակման միջոց, այլ ձեր կյանքի որակը բարելավող գործիք։ Կարդացեք և կիրառեք.
1. 20/80 մեխանիզմ
Այս մեխանիզմի օգտագործումը հետևյալ գործողություններն է ենթադրում.
- Սկզբի համար մարեք բոլոր պարտքերն ու վարկերը։
- Գործի մեջ դրեք կամ բանկում պահեք եկամտի 20%-ը։ Սա այն փողն է, որ երբեք չի կարելի ծախսել։
- Մնացած 80%-ով ապրեք և վայելեք։
Անպայման հիշեք. սկզբում կողքի ենք դնում, հետո նոր ծախսում ենք։
2. 60/10/10/10/10 մեխանիզմ
Բյուջեի պլանավորման այս տարբերակով եկամուտներն այսպես են բաժանվում.
- 60 % — հիմնական ծախսեր,
- 10 % — կենսաթոշակային կուտակումներ,
- 10 % — երկարաժամկետ գնումներ և վճարումներ,
- 10 % — ոչ կանոնավոր ծախսեր,
- 10 % — զվարճանքներ։
Հիմնական ծախսերի մեջ են սնունդը, կոմունալ ծախսերը, տրանսպորտ, հագուստը։ Երկարատև ծախսերի մեջ կարող են մտնել, օրինակ, մեքենայի ձեռք բերումը, տան վերանորոգումը և այլն։ Ոչ մշտական ծախսերի մեջ են բժշկի այցելությունը, նվերները, մեքենայի նորոգումը։
3. «Տասանորդ»
Այս միջոցն առաջարկում է կողքի դնել ցանկացած եկամտի 10%-ը կուտակային հաշվի վրա։ Սա առանձնապես չի անդրադառնում ձեր կյանքի որակի վրա։ եթե զգաք, որ այս 10%-ը հեշտությամբ եք պահում, փորձեք 15% կամ 20%-ով անել նույնը։
4. «Կեսերի մեթոդը»
Այս մեթոդի էությունն այն է, որ գումարային բոլոր մուտքերը պետք է երկու մասի բաժանել՝ մեկը՝ ամենօրյա ծախսերի համար, մյուսը՝ բանկում պահելու։ Երբ գումարն ավարտվում է, գնացեք բանկ, և մուտք արած փողից վերցրեք կրկին կեսը։ Ամսվա վերջին սովորաբար ինչ-որ մի գումար մնում է հաշվին։
5. Չորս ծրարների մեթոդը
Սկզբում պետք է հաշվարկել սպասվող եկամտի ընդհանուր չափսը
- Հետո դրանից հանում ենք խոշոր գնումների գումարը։
- Մնացածից հանում ենք կանոնավոր արվող վճարումնեի գումարը (կոմունալներ, մանկապարտեզի վարձ և այլն)։
- Մնացած գումարը բաժանում ենք չորս մասի և չորս ծրար ենք ստանում՝ ամեն շաբաթվա համար մեկ ծրար, որը մենք կարող ենք ծախսել, ինչի վրա կամենանք՝ ուտելիք, զվարճանք, հագուստ, տրանսպորտ…
6. Տատիկի մեթոդը
Այս մեթոդի գաղափարը շատ պարզ է.
- Ծախսերի յուրաքանչյուր կարևոր կատեգորիային առանձին ծրար է տրամադրվում, որի վրա գրվում են անվանումն ու գումարը՝ սնունդ, հագուստ, դեղեր, մեքենա, կոմունալ ծախսեր, խնայողություններ և այլն։
- Եթե, օրինակ, «զվարճանքներ» ծրարի գումարը վերջացել է, ուրեմն՝ այս ամիս պետք է հրաժարվել վճարովի զվարճանքներից։ Եթե «սնունդ» ծրարի գումարն է վերջացել, վերցնում ենք այն ավելի քիչ կարևոր ծրարից։ Հաջորդ ամիս վերանայում ենք այս ծրարի գումարի չափը։
- Ամսվա վերջին ծրարներում մնացած գումարը կարելի է տեղափոխել «կուտակումներ» ծրարի մեջ կամ ծախսել զվարճանքների վրա։