Ո՞վ է ուտում Սփյուռքի փողերը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, դիմելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արշամյան Հայկակին, բարձրացրել է Հիմնադրամի հանդեպ հատկապես Սփյուռքում ստեղծված անվստահության մթնոլորտի հարցը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է արվել՝ հաղթահարելու Հիմնադամի ու Սփյուռքի միջև անվստահության վիհը:
Հայկակը խնդիրը, ըստ էության, «մտածված և ուղղորդված մեդիաարշավի» հետևանք է համարել՝ մեղքը գցելով քաղաքականության վրա:
Արշամյան Հայկակը, որ կարյերային թռիչք ապրեց 2018-ի հայակործան իրադարձությունների հետևանքով, փաստորեն, չի կիսել մտահոգությունը, որ Սփյուռքի ու Հիմնադրամի միջև ներկայումս առաջ եկած անվստահությունը հետևանք է առաջին հերթին Հիմնադրամի ղեկավարության վարած քաղաքականության: Արցախցիներն ու Հայաստանը, որ բուն շահառուներն են Հիմնադրամի գործունեության, սեփական մաշկի վրա են զգում Հիմնադրամի ու Սփյուռքի միջև փոխվստահության բացակայության հետևանքները: Ավելին՝ ցանկացած սթափ մտածող հայաստանցի, արցախցի և սփյուռքահայ կփաստի, որ Հայկակի առաջ քաշած դրույթներն ու պատճառաբանությունները սին են ու իրականությունից հեռու. անվստահությունն առաջացել է ոչ թե տեղեկատվական-քարոզչական դաշտում իբր Հիմնադրամի դեմ կազմակերպված դավադրության հետևանքով, ինչպես պնդել է Նիկոլի «դուդուկի տակ պարող» Հայկակը, այլ՝ նրա գլխավորությամբ Հիմնադրամի աշխատանքի անբարեխղճության. Սփյուքռի կողմից Հայաստանի ու Արցախի զարգացման նպատակով հատկացվող միջոցների մեծ մասը կա՛մ մսխվում է, թալանվում, կա՛մ ծախսվում է այնպես, որ օգուտը հնարավորինս քիչ լինի, հիասթափությունը՝շատ:
Սա միանգամայն բնական է՝ նկատի ունենալով ՔՊ-ի հետապնդած նպատակները. մի ուժ, որը հանձնարարություն է ստացել՝ այրելու Հայաստան-Սփյուռք կամուրջները, չի կարող Սփյուռքի փողերով շենացնել հայրենիքը կամ հայրենիքի ներուժով՝ Սփյուռքը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/399
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել