Գուգոն փող է ուզում
ԱԺ-ում փառաբանելով Միրզոյան Արոյի «հանճարը»՝ Արսենյան Գուգոն նրան կոչ է արել պետությունից ավելի շատ փող ուզել՝ ԱԳՆ-ի ֆինանսավորումը մեծացնելու, հայ դիվանագետների աշխատանքի արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու, Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունն ավելացնելու և այլն: «Պահանջեք, որ ԱԳՆ-ի բյուջեն լինի 25 միլիարդ. դիվանագետների աշխատավարձն անբավարար է»,-մասնավորապես՝ ասել էր Գուգոն Արոյին:
Ի՞նչն է Գուգոյին այդքան գերել Արոյի աշխատելաոճում: Երևի այն, որ ժամանակին թուրքերին ղազագիր տված Արոյի շնորհիվ է նաև, որ Հայաստանի թրքացման պրոցեսն անխափան ընթացք է ստանում՝ բնական դաշնակիցներին մեզանից վանելով, իսկ թշնամուն որպես բարեկամ ներկայացնելով:
Ի գիտություն Գուգոյի՝ Հայաստանի խնդիրը ոչ թե դիվանագետների կամ արտգործնախարարության աշխատակիցների ցածր աշխատավարձերն են, այլ՝ այն, թե ովքեր են, ինչ մասնագիտական որակի տեր մարդիկ են նստած հարկատուների վզին:
Բանն այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի դիվանագիտական կորպուսի մասնագիտական պոտենցիալը խիստ աղքատացել է. հասկանալով, թե ինչ կարգի ղեկավարութան, վարչապետի հետ գործ ունեն՝իրենց հարգող շատ վաստակաշատ դիվանագետներ թողել-գնացել են՝ չմասնակցելով երկրի կործանման գործին: Հիմա եթե Գուգոյի նպատակը շատ աշխատավարձով լավ կադրերին գայթակղելն է, ապա թող վստահ լինի, որ իր մոտ ոչինչ չի ստացվելու, քանի որ խնդիրը ոչ թե ֆինանսն է, այլ՝ Նիկոլն ու նրա հետապնդած նպատակները: Ոչ մի իրեն հարգող դիվանագետ, իսկ նրանցից շատերը, որպես կանոն, չունեն սոցիալական խնդիրներ, երբեք չի գալու ու գուգոների ձեռքի տակ ի փառս թուրքերի չի աշխատելու: Հայաստանի ինչի՞ն է պետք դիվանագիտությունն առհասարակ, եթե Նիկոլի թելադրանքով պետությունն ուղղակի կազմալուծվում ու հանձնվում է: Երևի Գուգոյից պետք է հարցնել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/947
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել