Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Ուրֆայից պատգամավոր Քասըմ Գյուլփընարը Ուրֆայում կայանալիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարել է. «Եթե ձեր քվեն մեզ տաք, դատաստանի օրը Ալլահը ձեզնից հաշիվ չի պահանջի»:

ԵՄ ասոցացման հանձնաժողովի նախագահ Գյուլփընարը նշել է, որ ԱԶԿ-ին ձայն տալը Ալլահի հրամանն է: «Ալլահը ձեզ հրամայում է վստահություն տալ: Այդ հրամանը բոլորիս համար է գործում: Ժողովուրդը այդ վստահությունը ինչպե՞ս է տալիս` ընտրության գնալով և քվե տալով: Եթե այդ վստահությունը մեզ տաք, Ալլահը դատաստանի օրը ձեզնից հաշիվ չի պահանջի»,- նրա խոսքերն է մեջբերում diken.com.tr կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել